Apple-ի չինական մատակարարը 60 000 աշխատողների փոխարինել է ռոբոտներով

Apple-ի չինական մատակարարը 60 000 աշխատողների փոխարինել է ռոբոտներով

Hon Hai ընկերությունը (հայտնի Է որպես Foxconn Technology Group), որը կատարում է Apple-ի պատվերները,

մայիսի 25-ին Չինաստանում 60 հազար աշխատողների փոխարինել է արդյունաբերական ռոբոտներով: Այս քայլը նպատակամղված է երկարաժամկետ հեռանկարում ծախսերի կրճատմանը եւ արտադրանքի թողարկման աճի հնարավորությունն ապահովելուն, տեղեկացնում է Fox News հեռուստաալիքը:

Ռոբոտի արժեքն անհամեմատ ավելի բարձր է բանվորի աշխատավարձից, սակայն ժամանակի ընթացքում այն ծախսածածկվում է, քանի որ ավտոմատ մեխանիզմը նվազագույն ծախսեր Է պահանջում:

«Ավելի էժան է լինում 35 000 դոլարով ձեռք-մանիպուլյատոր գնելը, քան նվազ արտադրողական աշխատողին պահելը, որը ժամում 15 դոլար է վաստակում ֆրի կարտոֆիլ պատրաստելով»,- պարզաբանել է McDonald’s ընկերության նախկին ղեկավար Էդվարդ Ռենսին:

1976 թվականին հիմնադրված Apple-ն արտադրում է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետներ, iPod երաժշտական փլեյերներ, նոութբուքեր եւ սեղանի iMac համակարգիչներ, ինչպես նաեւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան խոշորագույններից մեկն է աշխարհում, նրա շուկայական կապիտալիզացիան գերազանցում է 530 մլրդ դոլարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը` 168.am

Աղբյուրը