Նինոծմինդայի մունիցիպալիտետում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Նինոծմինդայի մունիցիպալիտետում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք


Նոյեմբերի 16-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք:

Այս պահի դրությամբ Նինոծմինդայում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 128 մարդ, նրանցից 35-ի տեստը դրական է:

Սամցխե Ջավախեթիում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 60 նոր դեպք:

Վրաստանում էլ վերջին մեկ օրում գրանցվել է վարակման   3 157 նոր դեպք, առողջացել են   3 230 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսից մահացել է 30 մարդ: