Ի՞նչ սահմանափակումներ են մեղմացվում և ուժի մեջ մնում դեկտեմբերի 24-ից
Դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը սահմանափակումներն ամբողջությամբ չեն մեղմվի, – այս մասին հայտարարել է Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Մայա Ցքիտիշվիլին:
Համակարգող խորհուրդը որոշեց, որ դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը սահմանափակումները ամբողջությամբ չեն մեղմացվի.
Քաղաքային տրանսպորտի սահմանափակումները ուժի մեջ են Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութաիսիում, Բաթումիում, Գորիում, Զուգդիդիում, Փոթիում և Թելավիում
Երկրի ողջ տարածքով միջքաղաքային տրանսպորտի սահմանափակումները շարունակում են ուժի մեջ մնալ: Մասնավոր տրանսպորտային միջոցներով տեղաշարժը կրկին կլինի թույլատրելի
Տոնավաճառները չեն բացվի: Ագրարային շուկաները կշարունակեն գործել՝ կանոնների լիակատար պաշտպանության պայմանով
Դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը վերոհիշյալ քաղաքներում կորոնավիրուսի-անվտանգության բոլոր կանոնների պահպանման դեպքում առևտրի օբյեկտները կվերսկսեն աշխատանքը
Բիզնեսի հետ նախնական խորհրդատվության արդյունքում հաշվի են առնված լրացուցիչ կանոնակարգեր. Խանութի աշխատանքային ժամերն են 07:00 – 19:00
Սպառողների մուտքի առևտրի տարածք կթույլատրվի հոսքի խիստ կառավարմամբ
Խանութի յուրաքանչյուր 20 մ տարածքի վրա թույլատրվում է ոչ ավելի, քան մեկ հաճախորդի ներկայությունը
Հաճախորդների հերթերը պետք է կառավարվեն խանութների ինչպես ներսում, այնպես էլ դրսում: Զեղչի գովազդները հայտարարվելու են հիմնականում առավոտյան և (կամ) առցանց վաճառքի դեպքում
Հագուստի խանութներում հանդերձարանները չեն աշխատի
Այնուամենայնիվ, սպառողների շահերը պաշտպանելու համար խանութները պետք է թույլ տան ապրանքը վերադարձնել կամ փոխանակել մեկ ամսվա ընթացքում, և դա պետք է տեղի ունենա միայն փետրվարի մեկից հետո
Արգելվում է առևտրի կենտրոններում սննդի կետերի գործունեությունը, ներառյալ դուրս տանելու ծառայությունները
Բոլոր տարածքներում և խանութից դուրս հերթերի ժամանակ պետք է պահպանվեն սոցիալական հեռավորության և շնչադիմակ կրելու պահանջները
Առևտրի օբյեկտների կառավարումն ամբողջովին պատասխանատվություն է կրում վերոնշյալի համար
Ցանկացած խախտման դեպքում օբյեկտների նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ ինչպես տուգանքներ, այնպես էլ գործունեության կասեցում
Մինչ օրս, լեռնադահուկային հանգստավայրերից բացի, հյուրանոցներն ու դրանց կից ռեստորանները գործել են միայն հյուրանոցների հյուրերին սպասարկելու համար: Արգելվում է մշակութային և այլ ժամանցային միջոցառումների կազմակերպումը
Հյուրանոցների ռեստորանները բաց կլինեն միայն մինչև 21:00-ն, իսկ 21:00-ից թույլատրվում է միայն սենյակային սպասարկում
Ռեստորաններն ու սննդի կետերը ամբողջ երկրում շարունակում են գործել միայն առաքման ծառայության միջոցով
Ողջ երկրում և ժամը 21: 00-ից մինչև 05:00, ինչպես հետիոտնի, այնպես էլ մեքենայի տեղաշարժմի արգելքը մնում են ուժի մեջ: Բացառություններ կլինեն Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին և Սուրբ Ծննդյան նախօրեին՝ հունվարի 6-ին: Չնայած այս բացառություններին, համակարգող խորհուրդը բնակչությանը կոչ է անում տոները նշել ընտանեկան սերտ շրջապատում:
«Ինչպես գիտեք, միջգերատեսչական համակարգող խորհուրդը ակտիվորեն աշխատում էր փորձագետների, համաճարակաբանների, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչների հետ սահմանված սահմանափակումները դեկտեմբերի 24-ից ի վեր մեղմելու նպատակահարմարության շուրջ:
Բոլորս հստակ տեսնում ենք, որ նոյեմբերի 28-ից ի վեր դրված սահմանափակումներն ուղղակիորեն ազդել են վարակի տարածումը դանդաղեցնելու և համաճարակի կայունացման վրա: Չնայած վարակման օրական ցուցանիշի նվազմանը, վարակման մակարդակը դեռ շարունակում է մնալ բարձր:
Միայն այսօր ինտենսիվ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է վարակի 3 064 դեպք, հիվանդանոցներում բուժվում է 6 358 քաղաքացի»,- հայտարարել է Ցքիտիշվիլին: