Ախալցխա-Նինոծմինդա ճանապարհահատվածում վերականգնվել է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը

Ախալցխա-Նինոծմինդա ճանապարհահատվածում վերականգնվել է կցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը

Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության փոխանցմամբ, միջազգային նշանակության Ախալցխա-Նինոծմինդա ավտոճանապարհի 90-112 կմ հատվածում վերականգնվել է կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի և ավելի քան 30 տեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը: Այս պահի դրությամբ բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:



Opinion, pooling and voting