Գնացքը բախվել է մեքենային՝ Օրոջալար գյուղի մոտ. Կան տուժածներ

Գնացքը բախվել է մեքենային՝ Օրոջալար գյուղի մոտ. Կան տուժածներ

Այսօր՝ հունվարի 19֊ին, ժամը 14։40֊ի սահմաններում Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղի մոտ, երկաթգիծը ձյունից մաքրող գնացքը բախվել է թեթև մարդատար մեքենային։

Բախումից հետո գնացքը մեքենային տարել է մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։ Hyundai մակնիշի մեքենան ամբողջությամբ վնասվել է։

Մեքենայում եղել են վարորդը և մեկ ուղևոր։ Պատահարի պատճառով մեքենայում գտնվող ուղևորներին տարբեր կոտրվածքներով տեղափոխել են Ախալքալաքի հիվանդանոց։ Տուժածները Նինոծմինդայի բնակիչներ են:

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները։



Opinion, pooling and voting