2021-ին որ գյուղերը կունենան նոր մանկապարտեզ

2021-ին որ գյուղերը կունենան նոր մանկապարտեզ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2021 թ. բյուջեի համաձայն, գյուղերում նախատեսվում է 5 մանկապարտեզի կառուցում և վերականգնում:

174,500 լարի է հատկացվել Փ.Խանչալի և Ղուլալիս գյուղերի նոր մանկապարտեզների կառուցման համար, իսկ Ռադիոնովկա գյուղի մանկապարտեզի համար`131,500 լարի, Ժդանովական գյուղի մանկապարտեզի համար` 80,000 լարի, Ջիգրաշեն գյուղի մանկապարտեզի վերականգնման համար` 40,000 լարի:

Նշենք, որ նորոգումներ կիրականացվեն Ջիգրաշեն և Ժդանովական գյուղերում: Նոր շենք կկառուցվի Փ. Խանչալի, Ղուլալիս և Ռադիոնովկա գյուղերում:

Ներկայումս Նինոծմինդայի մունիցիպալիտետում գործում է 13 մանկապարտեզ, որոնցից երկուսը գտնվում են Նինոծմինդա քաղաքում: