Նինոծմինդայի մարզադպրոցում ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքները դեռեւս չի սկսվել

Նինոծմինդայի մարզադպրոցում ջեռուցման համակարգի  անցկացման աշխատանքները դեռեւս չի սկսվել

Նինոծմինդա քաղաքի քաղաքապետարանի պետական ​​գնումների ծառայությունը անցկացրել էր մրցույթ` Նինոծմինդա քաղաքի մարզադպրոցում ջեռուցման նոր համակարգի համար:

Այդ աշխատանքների համար տեղական բյուջեից հատկացվել էր 20 500 լարի: 17 900 լարի գումարի դիմաց մրցույթը շահել էր Թբիլիսիի «Օվալ» ընկերությունը: Սակայն աշխատանքները դեռեւս չեն սկսվել:

Տվյալ հարցի վերաբերյալ դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարան: Ենթակառուցվածքների բաժնի պետ Շիրակ Գալոյանը մեզ հետ զրույցում ասաց.

«Պայմանագիրը «Օվալ» ընկերության հետ գրվել էր դեկտեմբերի վերջին, քանի որ տարվա վերջ էր այդ պատճառով էլ երկարաձգվեց: Մոտակա մի քանի օրվա ընթացքում աշխատանքները տարվելու են, որովհետեւ տենդերը կայացել է եւ ոչ մի արգելք չկա»:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Նինոծմինդայի մարզադպրոցում ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքները դեռեւս չի սկսվել