Բաթումիում աղբ են լցրել Աջարիայի Գերագույն խորհրդի պատգամավորի վրա

Բաթումիում աղբ են լցրել Աջարիայի Գերագույն խորհրդի պատգամավորի վրա

Աջարիայի Գերագույն խորհրդի պատգամավոր Իրակլի Չավլեիշվիլիին խորհրդարանական ընտրություններում պատգամավոր էր առաջադրվել Սաակաշվիլիի հիմնադրած «Ուժը միասնության մեջ է» դաշինքի կողմից: Նախորդ տարի Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրւթյուններում մանդատ ստացած ընդդիմությունը, բացառությամբ եզակի դեպքերի, բոյկոտելով ընտրությունների արդյունքը,առ այսօր հրաժարվում է մտնել երկրի խորհրդարան: Իրակլի Չավլեիշվիլիին որոշել էշրջանցել բոյկոտն ու օգտագործել իր մանդատը: Ընդդիմությունը նրա գործողությունները համարել է դավաճանություն:

Հունվարի 23-ին Չավլեիշվիլին մասնակցել է Բաթումիի բուլվարի կառուցապատման դեմ ուղղված ակցիային: Նախկին համախոհները նրա հասցեին վանկարկել են «ստրուկ» ու հայտարարել, որ նա բողոքելու բարոյական իրավունք չունի: Ակցիայից հեռանալուց հետո մի քանի ակտիվիստներ հետևել են նրան և վրան շրջել աղբարկղի պարունակությունը:

Պատգամավորը հայտարարել է, որ միջադեպի հետ կապված չի պատրաստվում բողոքել ոստիկանություն:

«Ես հասարակական գործիչ եմ, համբերությունն իմ պարտականությունն է», – ասել է Չավլեիշվիլին: