Թբիլիսիում ձերբակալել են ամուսնական զույգի՝ նրանց մոտ եղել է թմրանյութ. Տեսանյութ

Թբիլիսիում ձերբակալել են ամուսնական զույգի՝ նրանց մոտ եղել է թմրանյութ. Տեսանյութ

Թբիլիսիի մատույցներում գտնվող Փոնիճալա գյուղում մեծամասշտաբ թմրանյութեր ապօրինի ձեռք բերելու եւ պահելու համար ձերբակալվել է ամուսնական զույգ ՝ 41-ամյա Մ.Մ.-ն, եւ նախկինում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար դատապարտված ՝ 40-ամյա Ն.Ա.-ն:

Ձերբակալվածներին սպառնում է մինչև 20 տարի ժամկետով ազատազրկում:

Պարեկային ոստիկանության անձնակազմը թմրավաճառներին կանգնեցրել է ստուգման, մինչ նրանք տեղափոխվում էին Փոնիճալա: Ոստիկանները առգրավել են մի քանի տուփ հերոին ու մարիխուանա:

Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի երկու հոդվածներով. Թմրամիջոցների, դրանց անալոգների, պրեկուրսորների կամ նոր հոգեբանական նյութերի անօրինական արտադրություն, ձեռքբերում, պահպանում, փոխադրում, տեղափոխում կամ վաճառք եւ դրանց ապօրինի օգտագործումը առանց բժշկի նշանակման:



Opinion, pooling and voting