Հացահատիկային և ալյուր արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լեւան Սիլագավայի խոսքով, եթե չլիներ ալյուրի պետական սուբսիդավորման ծրագիրը, Վրաստանում հացը կթանկանար 10-15 թեթրիով։
«Վրաստանի կառավարությունը կանխատեսել է Վրաստանում ալյուրի շուկայի վրա ազդող բոլոր գործոնները և Վրաստանում ցորենի ներմուծման հեռանկարները, ուստի մեկ տոպրակի համար սուբսիդիայի չափը 10 լարիից դարձել է 15 լարի: Եթե դեկտեմբերի 1֊ին տեղի չունենար սուբսիդավորում ապա հացը Նոյեմբեր ամսվա գների համեմատ կթանկանար 10-15 թեթրիով »:
Այս մասին ասել է Սիլագավան «Սպուտնիկ Ջեորջիային» տված հարցազրույցում:
Ըստ նրա ՝ միջազգային շուկայում ցորենի ինքնարժեքի բարձրացման պատճառներից մեկը Ռուսաստանի կառավարության որոշումն է ՝ արտահանման քվոտայի սահմաններում ցորենի արտահանման տուրքը մարտի 1-ից բարձրացնելով մեկ տոննայի դիմաց՝ 50 եվրո:
«Եթե 2020-ի դեկտեմբերի սկզբին գները մեկ տոննայի համար 250 դոլար էին, ապա այժմ մեկ տոննայի արժեքը 300 դոլար է: Բացի այդ, Վրաստանում ալյուրի գնի բարձրացումը լարիի արժեզրկման և էլեկտրաէներգիայի թանկացման պատճառ է դարձել: Այսօր առաջին կարգի ալյուրի մեկ պարկն արժե 68 լարի », – նշել է Սիլագավան:
Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել 50 կիլոգրամանոց առաջին դասի ալյուրի սուբսիդավորումը 10-ից հասցնել 15 լարիի՝ հացի գնի բարձրացումը կանխելու համար:
Սուբսիդավորման ծրագիրը սկսվել է դեկտեմբերին և նախատեսված է 4 ամսվա համար: Գործարանների համար առաջին կարգի ալյուրի 50 կիլոգրամ տոպրակի համար ֆիքսված գին է սահմանվում 53 լարի (մոտ 16,2 դոլար): Այսինքն ՝ այն ալրաղացները, որոնք առաջին կարգի ալյուրի մեկ պարկը հացի գործարաններին վաճառում են 53 լարիով, սուբսիդավորվում է կառավարության կողմից:
Ընդհանուր առմամբ, պետությունը նախատեսում է ծախսել 10 միլիոն լարի (ավելի քան 3,1 միլիոն դոլար) ցորենի ալյուրը սուբսիդավորելու համար: