Փետրվարի 9-ի երեկոյան, Նինոծմինդա քաղաքի Սպանդարյան և Ազատության փողոցների խաչմերուկում, մեքենան վրաերթի է ենթարկել միջին տարիքի տղամարդու:
Հետիոտնին վրաերթի ենթարկած մեքենան գնացել է անհայտ ուղղությամբ:
Ականատեսների խոսքով ՝ մեքենան եղել է «Opel» մակնիշի:
Շտապօգնության խումբը տուժածին տեղափոխել է Ախալքալաքի հիվանդանոց:
Դեպքի վայրում աշխատում են Վրաստանի ՆԳՆ և պարեկային ոստիկանության աշխատակիցները: