Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսանդր Թորոյանն ասել է, որ վրաերթի ենթարկված տղամարդու վիճակը բավարար է, կատարվում է համակարգչային տոմոգրաֆիա:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Nor ռադիոկայանը հայտնել էր, որ փետրվարի 9-ի երեկոյան, Նինոծմինդա քաղաքի Սպանդարյան և Ազատության փողոցների խաչմերուկում, մեքենան վրաերթի է ենթարկել միջին տարիքի տղամարդու:
Հետիոտնին վրաերթի ենթարկած մեքենան գնացել է անհայտ ուղղությամբ:
Ականատեսների խոսքով ՝ մեքենան եղել է «Opel» մակնիշի:
Շտապօգնության խումբը տուժածին տեղափոխել է Ախալքալաքի հիվանդանոց:
Դեպքի վայրում աշխատում են Վրաստանի ՆԳՆ և պարեկային ոստիկանության աշխատակիցները: