14-ամյա Լարիսայի հերթական նվաճումը

14-ամյա Լարիսայի հերթական նվաճումը

Ճանաչենք մեր չեմպիոնին… Լարիսա Նաիրի Մկրտչյանը, արմատներով Ջավախքի Փոգա գյուղից է։ Ծնվել է Նոյեմբերի 17-ին 2007թ ՌԴ Խանտի-Մանսիսկի շրջանի Տյումենի մարզի քաղաք Սուրգուտում։

Լարիսան իննը տարեկանից ինքնակամ որոշել է և ցանկացել զբաղվել կոնտակտային կարատե մարտարվեստի կիոկոսին-կան ոճով։ Այս փոքր տարիքից մեծ սիրով ու համառությամբ անտեսելով դժվարությունները սկսեց հաճախել և մարզվել այս մարտարվեստով, տեղի ամենահայտնի մարզիչների մոտ, իսկ մնացած ազատ ժամանակ նրանով զբաղվում է հայրը:

Նա նույնպես իր ժամանակին երկար տարիներ զբաղվել է սպորտով, և տվել է շատ առաջադեմ մարզիկներ: Լարիսան կարճ ժամանակում սպիտակ գոտուց հասցրել է հասնել դեղին գոտու: Մասնակցելով մի շարք լուրջ մրցույթների ունեցել է բազմաթիվ հաղթանակներ, քաղաքում, շրջանում և մարզում, չնայած ծանր մարզումների ու ժամանակի սուղ լինելուն , առաջադեմ է նկարչության ուսման ու հատկապես անգլերենի մեջ ունենալով նորից շատ հաղթանակներ:

Նա այս փոքր տարիքից շատ հայրենասեր է երազում է ապրել հայրենիքում և կռվել Հայկական դրոշի ներքո: Իսկ երբ հարցնում են որտեղացի ես նա պատասխանում է Փոգացի ե’մ, ցանկանում ենք նորանոր նվաճումներ․

Нет описания.
Нет описания.
Нет описания.

Նյութը տրամադրել է Պարույր Մադոյանը