Հայրենի հողի կանչով շատերը դարձան զինվոր, անմասն չմնաց նաեւ Ջավախքը:
Արսեն Կարենի Խեչոյանը ծնվել է 2001թ. հոկտեմբերի 21-ին Երևանում։ Արսենի արմատները Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուից է։
Արսեն Կարենի Խեչոյանը հինգ տարեկանից հաճախել է Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը, այնուհետև Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցը։ Սովորել է Երևանի թիվ 22 միջնակարգ դպրոցում, որից հետո տեղափոխվել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, զուգահեռ զբաղվելով, դասական ըմբշամարտով։
Քոլեջը ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, որտեղից էլ զորակոչվել է բանակ:
2019թ.-ի դեկտեմբերի 27-ին զորակոչվել է բանակ։ Վեց ամիս ծառայելով Հոկտեմբերյանի N զորամասում՝ տեղափոխվել է Արցախ Մատաղիսի N զորամաս (Ջոկի հրամանատար, դիրքի ավագ, կրտսեր սերժանտ): Պատերազմի մասնակից խոստումնալից մարզիկի մահվան բոթը հայտնել են 2020-ի հոկտեմբերի 7-ին, սակյն նրա դին միայն փետրվարին հայտնաբերվեց (ԴՆԹ արդյունքում):
Եռաբլուր պանթեոնում փետրվարի 15-ին զինվորական կարգով հողին հանձնվեց Արսեն Խեչոյանը:
Հավերժ հիշատակ