Ո՞ր սահմանափակումները կչեղարկվեն Վրաստանում մարտի 8-ից

Ո՞ր սահմանափակումները կչեղարկվեն Վրաստանում մարտի 8-ից

Վրաստանի կառավարության որոշմամբ ՝ մարտի 8-ից, երկրում կվերացվեն համաճարակաբանական վատթարացման պատճառով դրված եւս մի քանի սահմանափակումներ:

Երկուշաբթի օրվանից.

  • Լեռնադահուկային հանգստավայրերում կաշխատեն ճոպանուղիները
  • Վրաստանի ողջ տարածքում սննդի օբյեկտներին թույլ կտրվի հյուրերին սպասարկել փակ տարածքներում (բացառությամբ շաբաթ-կիրակի)
  • Առևտրի կենտրոնները և շուկաները բաց կլինեն ոչ միայն աշխատանքային օրերին, այլ նաև հանգստյան օրերին (շաբաթ և կիրակի)


Փետրվարի 24-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրեց կորոնավիրուսային համաճարակի կողմից սահմանված գրեթե բոլոր սահմանափակումները վերացնելու փուլային ծրագիր:

Մարտի 1-ից Վրաստանում բացվել են.

  • Թանգարանները և գրադարանները
  • Աջարիայի սննդի օբյեկտներին թույլատրել է հյուրերին սպասարկել փակ տարածքներում (բացառությամբ հանգստյան օրերի)
  • Թույլատրվել է անցկացնել համաժողովներ ու դասընթացներ
  • Մանկապարտեզների աշխատանքը վերսկսվել է
  • Բուհերում և արհեստագործական ուսումնարաններում թույլատրվել է լրիվ դրույքով քննություններ անցկացնել, թույլատրվել է կլինիկական, գործնական, լաբորատոր գործունեություն իրականացնլ:

Դեռ հայտնի չէ, թե երբ է հանվելու «պարետային ժամ»-ը Վրաստանում:

Գիշերը` 21: 00-ից 05: 00-ն տեղաշարժը արգելված է: Կարգը խախտողների համար տուգանքը 2 հազար լարի է (600 դոլար):