Թելավիում (Կախեթի շրջան) տեղի է ունեցել սարսափելի ողբերգություն. Զոհվել է երեք մարդ՝ մեկ ընտանիքի անդամներ:
Ինչպես հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը, 27-ամյա երիտասարդը կրակել է իր հոր, մոր ու տատիկի վրա ու դիմել փախուստի:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները:
Ողբերգության պատճառները հայտնի չեն:
Ըստ ՆԳՆ-ի հարուցվել է քրեական գործ ՝ դիտավորյալ սպանություն՝ ծանր հանգամանքներով:
Գերատեսչության տվյալներով ՝ պարզվել է մարդասպանի ինքնությունը, նրա նկատմամբ կատարվում են որոնումներ: