Նինոծմինդայում կանցկացվի դահուկավազքի մրցաշար

Նինոծմինդայում կանցկացվի դահուկավազքի մրցաշար

Գլխավոր լուսանկարը NOR -ի արխիվից.

Նինոծմինդայի մունիցիպալիտետում մոտ օրերս պլանավորվում է անցկացնել դահուկավազքի մրցույթ՝ նվիրված Թադևոս Արզումանյանի հիշատակին:

Նինոծմինդայի մարզադպրոցի դահուկավազքի մարզիչ Հովհաննես Ղարսլյանը մեզ հետ զրույցում ասաց. «Դահուկավազքի մրցույթը ուզում էինք անցկացնել մարտի 18 -ին, բայց եղանակային պայմանների վատթարացման պատճառով հնարավոր է հետաձգվի մինչեւ մարտի 20 -ը: Մրցաշարը նվիրված է լինելու դահուկային սպորտաձեւի վարպետ Թադևոս Արզումանյանի հիշատակին: Հյուրեր կունենանք Բակուրիանի քաղաքից: Ուզում էինք հրավիրել մարզիկների նաեւ Հայաստանից, սակայն պանդեմիայի եւ սահմանների դժվարանցանելի լինելու պատճառով չեն կարող մասնակցել: Նինոծմինդայից կլինեն մասնակցիներ, Հեշտիա գյուղից եւ այլն: Դահուկային մրցուղու երկարությունը կազմելու է 2 հազար մետր: Մասնակիցների առումով տարիքային սահմանափակում չկա»:

Մարզչի խոսքով՝ բաց առաջնություն է լինելու, գյուղերից ովքեր որ դահուկներ ունեն, մարզասեր են եւ ուզում են իրենց ուժերը փորձել, կարող են մասնակցել առանց որեւէ խոչընդոտի:


Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Նինոծմինդայում կանցկացվի դահուկավազքի մրցաշար