Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը հայտարարել է մրցույթ` 169 100 լարիի չափով երեք մինի-մարզադաշտերի կառուցման և վերականգնման համար:
24 700 լարի հատկացվեց Մ. Խանչալի գյուղի մինի-մարզադաշտի վերականգնման համար: 57,900 լարի է հատկացվել Սաթխա գյուղի մինի-մարզադաշտի վերականգնման համար: Իսկ Ժդանովական գյուղում նոր մինի-մարզադաշտ կառուցելու համար` 86 500 լարի: Մրցույթը կկայանա մարտի 23-ին:
Հիշեցնենք, որ բացի այս մրցույթից, Նինոծմինդայի մունիցիպալիտետի պետական գնումների ծառայությունը հայտարարել է ևս երկու մրցույթ Օրոջալար, Փոկա, Տամբովկա, Թորիա, Ջիգրաշեն գյուղերում 7 մինի մարզադաշտեր կառուցելու համար և Նինոծմինդա քաղաքի երկու մինի մարզադաշտեր կառուցելու համար:
Ընդհանուր առմամբ, 2021 թվականին մինի-մարզադաշտերի կառուցման ու նորոգման համար կծախսվի 457 400 լարի: