65 տարեկանից բարձր անձինք կներգրավվեն պատվաստումների գործընթացին

65  տարեկանից բարձր անձինք կներգրավվեն պատվաստումների գործընթացին

Վրաստանի առողջապահության նախարար, Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, այսօր պատվաստումների խորհրդի նիստում որոշվել է, որ 65 տարեկանից բարձր անձինք ներգրավվելու են կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացին:

«Պատվաստումների գործընթացին կավելանան տարիքային խմբերը, մասնավորապես ՝ պատվաստումների հասանելիություն կունենան 65 տարեկանից բարձր տարիքի մեր քաղաքացիները: Սրանք ամենախոցելի խմբերն են, որոնց համար կովիդ վարակը ամենավտանգավորն է, ուստի մենք որոշեցինք արագացնել գործընթացը: Պորտալը մեր քաղաքացիներին հասանելի կլինի այս ամսվա 25-ից: Մինչ այդ ժամանակահատվածը նրանք հնարավորություն կունենան ստանալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, որոնց միջոցով կկարողանան գրանցվել պորտալում: Պատվաստումների գործընթացը կշարունակվի բժշկական անձնակազմի բաղադրիչում, բայց 25 օր անց մեր բժիշկները չեն կարողանա օգտագործել կառավարման հատուկ բաղադրիչը, որը նրանց համար հասանելի էր այս ընթացքում», – ասել է Տիկարաձեն: