Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 528 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 528 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 528 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 20 903 թեստ, այստեղից 14 296-ը՝ հակագենի արագ թեստով և 6 607-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 2,53%, վերջին 14 օրը – 1,61%, վերջին 7 օրը – 1,82%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 278 178 դեպք: Ապաքինվել է ևս 299 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 270 668:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 714 անձ:

Կարանտինային գոտիներում ունենք 203 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 1 467»,- նշված է տեղեկության մեջ: