Ֆուտզալի «Փարվանա» ակումբի առաջին խաղն ու առաջին հաղթանակը

Ֆուտզալի «Փարվանա» ակումբի առաջին խաղն ու առաջին հաղթանակը

Նինոծմինդայի շրջանի ֆուտզալի «Փարվանա» թիմը մասնակցում է Վրաստանի Բիզնես Լիգայի առաջնությանը:

Խաղերը անցկացվում են Թբիլիսիի օլիմպիական սպորտային մարզադաշտում, որտեղ Փարվանա հավաքականը իր առաջին խաղը անցկացրեց Քարթու Բանկ (ბანკი ქართუ) թիմի հետ` հաղթելով 2 – 1 հաշվով:

Խաղը սպասվածից ավելի դժվար ընթացք ունեցավ, տղաները խաղում էին պաշտպանական ոճով, առաջին խաղակեսում մրցակիցը առաջ անցավ հաշվի մեջ, որտեղ գոլի հեղինակ դարձավ Գիորգի Չիկվիլաձեն: Երկրորդ խաղակեսում հաշիվը հավասարեցրեց Ռաֆիկ Մարգարյանը, իսկ հաղթական գոլը խփեց Արկադի Փութուլյանը:

Սպորտդպորցի տնօրեն Վալերի Բդոյանի խոսքով. «Մասնակցում ենք ֆուտզալի Բիզնես Լիգայի առաջնությանը, գտնվում ենք  C խմբում: Առաջնությանը մասնակցում է թվով 7 թիմ, որտեղ առաջին եւ երկրորդ տեղեր գրավողները կբարձրանան B խումբ: Մեր թիմի պատրաստվածությունը լավ է, գոլային պահեր շատ ունեինք որոնք չիրականացրինք եւ կարելի էր ավելի մեծ հաշվով հաղթել: Հաջորդ խաղը մրցելու ենք անցած տարի մեր խմբում առաջին հորիզոնականը գրաված թիմի հետ: Ֆուտբոլիստների հետ պայմանագիրը  արդեն կազմել ենք եւ առաջիկայում բավականին խաղեր են  մեզ սպասվում»: sbm.ge

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Ֆուտզալի «Փարվանա» ակումբի առաջին խաղն ու առաջին հաղթանակը

Փարվանա հավաքականի հերթական հաղթանակը

Փարվանա հավաքականը հաղթանակով վերադարձավ Նինոծմինդա

Ֆուտզալի «Փարվանա» ակումբը սկսել է մարզումները