Ուչմանա եւ Թորիա գյուղեր տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները անորոշ վիճակում

Ուչմանա եւ Թորիա գյուղեր տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները անորոշ վիճակում

Հեշտիայից դեպի Թորիա եւ Ուչմանա տանող կենտրոնական ճանապարհը երկար տարիներ է գտնվում է անմխիթար վիճակում եւ ունի վերանորոգման կարիք:

Հիշեցնենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի պետական ​​գնումների ծառայության կողմից 2020 թվականին անցկացվել էր մրցույթ ՝ Թորիա, Ուչմանա եւ այլ գյուղերում ճանապարհների նախագծման համար:

Տվյալ հարցի համար դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարան պարզելու համար, թե որ փուլում են գտնվում աշխատանքները:

Հարցազրույց ունեցանք ենթակառուցվածքների բաժնի պետ Շիրակ Գալոյանի հետ:

Շիրակ Գալոյանի խոսքով. «Հեշտիայից դեպի Թորիա եւ Ուչմանա տանող ճանապարհի ասֆալտապատման համար նախագիծը կազմված է, ընդհանուր գումարը կազմում է 4 000 000 լարի: Մենք բոլոր փաստաթղթերը ուղարկել ենք ենթակառուցվածքների նախարարություն, դեռեւս ոչ մի պատասխան չունենք: Երբ որ դրական պատասխան ստացանք ֆինանսավորման հետ կապված այն ժամանակ աշխատանքները կիրագործենք»:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Ուչմանա եւ Թորիա գյուղեր տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները անորոշ վիճակում

Կայացավ Նինոծմինդայի մունիցիպալիտետի ճանապարհների նախագծման մրցույթը

Թորիայում ճանապարհները անմխիթար են