Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնի երգի եւ պարի համույթները՝ Թբիլիսիում

Նինոծմինդայի Մշակույթի կենտրոնի երգի եւ պարի համույթները՝ Թբիլիսիում

Ապրիլի 17-ին Թբիլիսի քաղաքում անցկացվեց «ჯადოსნური ხმები» երգի ու պարի փառատոն, որին մասնակցում էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի մշակույթի կենտրոնի «Նաիրի» պարային և «Սայաթ Նովա» երգի համույթները:

Թբիլիսիում անցկացվող «ჯადოსნური ხმები» փառատոնին Վրաստանի տարբեր շրջաններից 16 խումբ է մասնակցել:

«Նաիրի» և «Սայաթ Նովա» պարի եւ երգի խմբերը հանդես եկան վեց համաով՝ չորս ժողովրդական երգ և երկու ազգային պար:

Որպես փառատոնի լավագույն մասնակիցներ Նինոծմինդայից ժամանած մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով և մեդալներով:

«Նաիրի» անսամբլի պարուսույց Լուսինե Մզիկյանի խոսքով ՝ սա կորոնավիրուսային համաճարակի պատճառով երկար դադարից հետո առաջին փառատոնն էր: Փառատոնը հաջող էր, և հանդիսատեսը շատ լավ ընդունեց այն: