2021 թվականի ապրիլի 19-ին «Մարդու իրավունքների գործընկերությունը» (PHR), որպես հատուկ հայցվորի կարգավիճակ ունեցող կազմակերպություն, դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան՝ պաշտպանելու խոշոր հաստատություններում բնակվող երեխաների իրավունքները:
Կազմակերպությունը գտնում է, որ 2018 և 2021 թվականներին ՄԻՊ կողմից երեխաների կարգավիճակի լիարժեք վերահսկմանը Սբ. Նինոյի անվան մանկատան ղեկավարության կողմից խոչընդոտելը խելամիտ ենթադրություն է ստեղծում, որ երեխաները ներկայումս ենթարկվում են կոպիտ վերաբերմունքի և բռնության: Երեխաների իրավունքների համակարգային խախտումները կարևորվում են նաև նախորդ տարիներին Հանրային պաշտպանի հրապարակած զեկույցներում:
Նախքան հայց ներկայացնելը, կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացնում դատարան՝ ժամանակավոր դատական արգելք կիրառելու նպատակով: PHR խնդրագիրը կողմերին, մանկատան վարչակազմին և պետական մարմիններին կոչ է անում պահպանել ազգային և միջազգային օրենսդրությունը, ինչը ենթադրում է պետության կողմից ներքին հսկողության մեխանիզմների արդյունավետ օգտագործում և ՄԻՊ կողմից անմիջական վերահսկողություն:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Վրաստանի ՄԻՊ գրասենյակը հայտարարել էր, որ Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանը թույլ չի տվել վերահսկել Նինոծմինդայի Սուրբ Նինոյի անվան Ջավախքի մանկատունը: Որպես դրա պատճառ հաստատության ներկայացուցիչը անվանել է Սխալտայի արքեպիսկոպոս, սրբազան Սպիրիդոնի ցուցումները:
Ավելի ուշ, Սխալտայի արքեպիսկոպոսը հրապարակել էր տեսաուղերձ, որում ասում էր, որ Հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին թույլ չեն տալիս այցելել Նինոծմինդայի մանկատուն, քանի որ նրանք հանդես են գալիս նույնասեռ ամուսնությունների օրինականացմանը կողմ:
«Սրանք այն մարդիկ են, ովքեր պաշտոնապես պահանջում են օրինականացնել նույնասեռ ամուսնությունները: Իմ անձնական կարծիքն այն է, որ այդպիսի մարդկանց չպետք է թույլ տան ոտք դնել ոչ միայն մանկատուն, այլ նաև որևէ ընտանիք: Ես պարտական եմ այս երեխաների հոգիների առջև, ես Աստծո առջև պատասխանատու եմ այդ երեխաների ճակատագրերի համար, և կարծում եմ, որ երեխաների տեղակայումը հաստատություններում, որոնք ձգտում են դեպի նույնասեռ ամուսնությունների օրինականացումը Վրաստանում, դա ամենածանր հանցագործությունն է և սրբապղծումը, որը նրանց մեջ է ապրում»,- ասել է արքեպիսկոպոսը:sknews.ge
Հանրային պաշտպանի ներկայացուցիչներին թույլ չեն տվել մտնել Նինոծմինդայի մանկատուն