Վրաստանում ևս 3000 փախստական բնակարան կստանա

Վրաստանում ևս 3000 փախստական բնակարան կստանա

2021-ին Վրաստանը 3000 նոր բնակարան կկառուցի ու անհատույց կտրամադրի Աբխազիայից և Ցխինվալիից տեղահանված ընտանիքներին:

Կառավարությունը փոփոխել է ներքին տեղահանվածներին արտահերթ բնակարաններ տրամադրելու կարգը. առաջին հերթին  բնակարան կստանան այն քաղաքացիները, որոնք ապրում են 3-րդ և 4-րդ աստիճանի վթարային համարվող պետական շենքերում: Սրանից բացի` 350 ընտանիք ֆինանսական աջակցություն կստանա` աշխատանքի, մասնագիտական կրթության, գյուղատնտեսական ու արտադրական գործունեության աջակցության համար:

Այսօր Վրաստանում մոտ 300 հազար մարդ փախստականի կարգավիճակ ունի, սա ավելի քան 90 հազար ընտանիք է: Մոտ 40 հազար փախստական բնակվում է  մայրաքաղաքում: Պետությունը նրանց բնակարանային հարցերը փուլ առ փուլ է լուծում, շատերը ստիպված են տարիներով հերթում մնալ: Բնակարան կամ սեփական տուն ստանալու համար փախստականները հատուկ հայտ են լրացնում, որից հետո պետությունը գնահատում է` 0-10 բալային համակարգով` նրանց նյութական ապահովվածությունն ու բնակարանային կարիքները: aliq.ge