Բնական աղետն ընդդեմ գյուղացիների չարչարանքին

Բնական աղետն ընդդեմ  գյուղացիների չարչարանքին

Ուժեղ կարկուտ է տեղացել Լագոդեխիի մունիցիպալիտետում: Աղետից տուժել է երեք գյուղ՝ Բաիսուբանի, Քվեմո Մսխալգորի և Պատարա Գորի:

Լագոդեխիի մունիցիպալիտետի քաղաքապետ Ջոնդո Մդիվնիշվիլիի խոսքով, ոչնչացվել է խաղողի այգիների, տնամերձ հողամասերի և գյուղատնտեսական նշանակության հողերի 50-60 տոկոսը:

Կարկուտի պատճառած վնասի չափն այս փուլում հայտնի չէ:

Հիշեցնենք, վերջերս կարկուտի և փոթորիկի պատճառով Սամցխե-Ջավախքում վնասվել էին տներ և մեքենաներ:tv9news.ge

Ուժեղ քամին տանիքից պոկել է թիթեղը և վնասել Փ.Գոնդուրա գյուղի բնակչի մեքենան

Կայծակի հարվածից տուժել են բնակիչներ 

Ուժեղ քամին վնասել է Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերը