Նինոծմինդա քաղաքի ասֆալտը կարկատվում է

Նինոծմինդա քաղաքի ասֆալտը կարկատվում է

«Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը մայիսի 4-ից սկսել է վերանորոգման աշխատանքներ իրականացնել Նինոծմինդա քաղաքի փողոցներում: Աշխատանքները սկսվել են Տերյան փողոցից:

Նախագիծը տրամադրում է 100,000 լարի Նինոծմինդա քաղաքի փողոցներում վերանորոգման աշխատանքների համար:

Ջավախավտոգզա ճանապարհաշինական ընկերությունը շահեց մրցույթը նույն`100 000 լարիի դիմաց:

Հիշեցնենք, որ քաղաքի ասֆալտապատ փողոցներում մեծ փոսեր են առաջացել, որոնք խանգարում են մեքենաների տեղաշարժին: