Նինոծմինդայում ծառեր են տնկվում

Նինոծմինդայում ծառեր են տնկվում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարությունը, կոմունալ ծառայության աշխատողների հետ միասին, ծառ տնկեցին Նինոծմինդայի կենտրոնական փողոցում:

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սումբատ Կյուրեղյանը, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը և սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը իրենց ձեռքերով փորել, տնկել և ջրել են սոճու տնկիներ:

Նինոծմինդա քաղաքում տնկվելու է շուրջ 140, իսկ մունիցիպալիտետում ՝ ընդհանուր առմամբ, 1000 տնկիներ:

Ըստ կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանի ՝ սոճու տնկիները բաժանվել են քաղաքապետարանի գյուղերին, տնկվել են նաև Նինոծմինդա քաղաքի Ղալաչայի տարածքում:

Գյուղեր կան, որոնք տնկիներ չեն ստացել, բայց քաղաքապետարանի ծառայությունը նախատեսում էր այդ գյուղերի համար լրացուցիչ գնել սոճու տնկիներ: