Վետերանները և պատերազմում զոհվածների ընտանիքի անդամները կստանան միանվագ օգնություն

Վետերանները  և պատերազմում զոհվածների ընտանիքի անդամները կստանան միանվագ օգնություն

Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցները կստանան միանվագ սոցիալական օգնություն՝ 1000 լարիի չափով: Օգնությունը կտրվի նաև պատերազմում զոհվածների ընտանիքների անդամներին՝ նրանք կստանան յուրաքանչյուրը 500 լարի:

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, հրամանագիրն արդեն ստորագրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս տարի Հաղթանակի օրվա առթիվ մայիսի 9-ի ոգեկոչման միջոցառումները կանցկացվեն ոչ թե ավանդական վայրում` Վակեի զբոսայգում, որտեղ շարունակվում են վերականգնողական աշխատանքները, այլ Վետերանների մշակույթի և հանգստի պուրակում :1tv.ge