«Զենիթը» հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանով

Ռուսաստանի չեմպիոն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հետաքրքրված է իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, հաղորդում է Transfermarkt.ru-ն:

Ժոզե Մոուրինյոյի՝ «Ռոմայի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակումից հետո 32-ամյա ֆուտբոլիստը դեռ չի կողմնորոշվել իտալական ակումբում իր ապագայի հարցում: Նրանց հարաբերությունները կարող են վճռորոշ դեր խաղալ Մխիթարյանի՝ «Ռոմայի» հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի ու «Ռոմայի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրա ծառայություններով հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենտուսը»:

Հայ կիսապաշտպանը Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 18 ամիս (2016-2018-ը) և նվաճել 3 տիտղոս, այդ թվում՝ 2017-ին դառնալով Եվրոպայի լիգայի հաղթող:

Մխիթարյանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա», որի կազմում Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 30 խաղի և դարձել 9 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ:

Հայաստանի հավաքականի ավագը նախկինում հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016) և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018):

Հայաստանի հավաքականի ավագը նախկինում հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016) և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018): sport.news.am