Եֆրեմովկա և Սամեբա գյուղերի դպրոցներում սկսվել է սանհանգույցների շինարարությունը

Եֆրեմովկա և Սամեբա գյուղերի դպրոցներում  սկսվել է սանհանգույցների շինարարությունը

Արդեն մի քանի օր է ՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սամեբա և Եֆրեմովկա գյուղերի դպրոցներում սկսվել են նոր զուգարանների շինարարական աշխատանքները:

Եֆրեմովկա գյուղում սանհանգույցը կտեղակայվի դպրոցի շենքում, իսկ Սամեբա գյուղում կառուցվում է նոր սանհանգույց:

Աշխատանքներն իրականացնում է Ռազմիկ Ղումաշյանի ընկերությունը: Ծրագրերի արժեքը 115 942 լարի է: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել երեք ամսվա ընթացքում:

Հիշեցնենք, որ այս տարի Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցներում ընդհանուր առմամբ կկառուցվի 8 սանհանգույց :