Սկսվել է առաջին դասարանցիների գրանցումը

Սկսվել է առաջին դասարանցիների գրանցումը

Վրաստանում այսօր սկսվել է առաջին դասարանի աշակերտների համընդհանուր գրանցման III փուլը: Այս փուլը կտևի մինչև հունիսի 5-ի ժամը 18:00-ն:

Վրաստանի կրթության և գիտության նախարարության տեղեկությամբ, գրանցումը կիրականացվի կրթության կառավարման տեղեկատվական  համակարգի պաշտոնական կայքում՝ http://registration.emis.ge: Գրանցումը կկարողանա իրականացնել երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը:

Ստորև նշված հղումով կարող եք ծանոթանալ գրանցման ձևին՝

mes.gov.ge

Էլեկտրոնային տարբերակով գրանցված աշակերտի փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել հունիսի 8-ից  22 -ն ընկած ժամանակահատվածում: Փաստաթղթերը չներկայացնելու դեպքում, գրանցումը մեխանիկորեն չեղարկվում է:

Գրանցման վերջին՝ IV փուլը կընթանա հունիսի 24-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ՝ դպրոցներում: Այս փուլում այն աշակերտները, որ մնացած փուլերում գրանցում չէին անցել, կգրանցվեն բաց կամ ազատ տեղեր ունեցող դպրոցներում:

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, ծնողները փաստաթղթերը կարող են ուղարկել նաև էլեկտրոնային տարբերակով: Դպրոցը երկու օրվա ընթացքում կհաստատի՝ արդյոք ստացել է փաստաթղթերը: aliq.ge