Պտտահողմ՝ կորոնավիրուսի ծագման երկրում՝ Ուհանում. Կան զոհեր. ՏԵՍԱՆՅՈւԹ

Պտտահողմ՝ կորոնավիրուսի ծագման երկրում՝ Ուհանում. Կան զոհեր. ՏԵՍԱՆՅՈւԹ

Առնվազն 6 մարդ է զոհվել, 218-ը՝ վնասվածքներ ստացել չինական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքին պատուհասած պտտահողմի պատճառով։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ հղում անելով իշխանություններին։

Ուհանը հայտնի է որպես քաղաք, որտեղ առաջինն է հայտնաբերվել կորոնավիրուսը։

Ուրբաթ երեկոյան քաղաքի մի շարք շրջաններում գրանցվել է քամի, որի արագությունը հասել է 24 մետր/վայրկյանի։ Արդյունքում ավերվել է 85, վնասվել՝ մոտ 400 շենք-շինություն, տապալվել են մեծաթիվ ծառեր, 2 ամբարձիչ։

Իշխանություններն անհապաղ կազմակերպել են փրկարարական աշխատանքներ՝ մեծ թվով տեխնիկայի և որոնողական շների ներգրավմամբ։ Տուժածները հոսպիտալացվել են։ Տարերային աղետի հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են։

https://youtu.be/5ahgd3YrIPM