Այսօր՝ մայիսի 31 -ին դպրոցական սպորտային օլիմպիադիայի շրջանակներում, Նինոծմինդայի սպորտդպրոցում տեղի ունեցավ մինի ֆուտբոլի առաջնութուն՝ 2006, 2007 եւ 2008 թվականներին ծնված երեխաների մասնակցությամբ:
Առաջնությանը մասնակցում էին մունիցիպալիտետի թվով 13 դպրոցների թիմեր՝ Ժդանովական, Հեշտիայի թիվ 1 եւ թիվ 2 դպրոցներ, Նինոծմինդայի թիվ 3 դպրոց, Օրոջալար, Սպասովկա, Գանձա, Փոքր Գոնդուրա, Մեծ Գոնդուրա, Փոկա, Գորելովկա, Մեծ Խանչալի եւ Ղուլալիս:
Եզրափակիչ դուրս եկավ Հեշտիայի թիվ 1 դպորցի թիմը ընդդեմ Մեծ Խանչալիի: Խաղը ընթացավ լարված, բայց միեւնույն ժամանակ շատ հետաքրքիր: Հանդիպումը ավարտվեց 6 – 4 հաշվով, որտեղ հաղթանակ տարավ Մեծ Խանչալի թիմը:
Հիշեցնենք, որ Նինոծմիդայի մունիցիպալիտետը դպրոցական սպորտային օլիմպիադայում հանդես կգա 5 սպորտաձեւով՝ վոլեյբոլ, մինի ֆուտբոլ, սեղանի թենիս, բասկետբոլ եւ ուրախ մեկնարկ խաղերով: Հաջորդ սպորտաձեւը սեղանի թենիսն է եւ այն կանցկացվի հունիսի 11 -ին:
Ավելի մանրամասն մեզ տեղեկացրեց քաղաքապետարանում սպորտի հարցերով մասնագետ Վալերի Բդոյանը.
Մանրամասները՝ աուդիոնյութում.