Հայտարարվել է մրցույթ Թորիա եւ Ուչմանա տանող ճանապարհի ասֆալտապատման համար

Հայտարարվել է մրցույթ Թորիա եւ Ուչմանա տանող ճանապարհի ասֆալտապատման համար

Հեշտիայից դեպի Թորիա եւ Ուչմանա տանող կենտրոնական ճանապարհը երկար տարիներ է գտնվում է անմխիթար վիճակում եւ ունի վերանորոգման կարիք:

NOR ռադիոն նախկինում լուսաբանել էր, որ Թորիա եւ Ուչմանա տանող ճանապարհի ասֆալտապատման համար նախագիծը կազմված էր, որտեղ ընդհանուր գումարը կազմում էր 4 000 000 լարի: Բոլոր փաստաթղթերը ուղարկված էր ենթակառուցվածքների նախարարություն եւ գործընթացը ֆինանսավորման հետ կապված գտնվում էր սպասողական վիճակում:

Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական գնումների ծառայութունը երեկ՝ հունիսի 3 -ին հայտարարել է մրցույթ
Հեշտիա – Թորիա – Ուչմանա տանող ճանապարհի ասֆալտապատման համար, 2 500 000 լարի գումարի դիմաց:

Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից, ասֆալտապատվելու է մոտավորապես 4 կմ ճանապարհ, որը կհասնի մինչեւ Թորիա եւ Ուչմանա գյուղերի սկիզբ:

Մանրամասների համար անցեք հղումով՝ tenders.procurement.gov.ge