Ռադիո NOR էին զանգահարել Նինոծմինդա քաղաքի «Ճոճաշեն» թաղամասի բնակիչներից․
Բնակիչների բողոքը կայանում էր նրանում, որ Նինոծմինդա քաղաքում տեղացած առատ անձրևից հեղեղվել են Ճոճաշենի փողոցները :
Հորդառատ անձրևից հետո անհնար էր մեքենա վարել և քայլել քաղաքով: Անձրևաջուրը հոսում էր քաղաքի փողոցներով: Սա առաջին անգամը չէ: Ամեն անգամ Նինոծմինդայիում հորդառատ անձրևից հետո, Ճոճաշենը ծածկվում է հսկայական ջրափոսերով, բայց ամենավատն այն է, որ հեղեղվում են բնակիչների մեծ մասի բակերը: Ջրահեռացման ջրանցքների կառուցման ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են, և այնտեղ, որտեղ դեռ չկան, ջրահեռացման ջրանցքներ ջուրը հոսում է բնակիչների բակեր:
Նշենք, որ Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն թաղամասում ջրահեռացման համակարգի աշխատանքները սկսվել է:
Նախագծի համաձայն, ջրահեռացման համակարգի կառուցում նախատեսվում է հետևյալ հատվածներում. Պուշկինի փողոցի հատվածում դեպի Ճոճաշեն, Շահումյան, Մաշտոց, Դումբաձե, Բաղրամյան, Իսահակով, Ծերեթելի, Տոլստոյ և Ջափարիձե փողոցների վրա:
Բաթումիից LELO (შპს ლელო) շինարարական ընկերությունը շահեց մրցույթը նախատեսված 350,000 լարիից 328,000 լարիի չափով: Ծրագրի շրջանակներում կապալառուն պարտավորվում է երեք ամսվա ընթացքում ավարտել նախատեսված բոլոր աշխատանքները: