Նինոծմինդայի մարզադպրոցի սեղանի թենիսի թիմը, որի հիմնական մասնակիցները Օրոջալարի սաներն են, հունիսի 12 -13
-ին մեկնեցին Թբիլիսի մասնակցելու Թոռնիկե Ղողոբերիձեյի անվան հուշամրցաշարին:
Մարզիչ Աշոտ Սողոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Սեղանի թենիսի պատանեական հուշամրցաշարին ներկայացանք թվով 6 մասնակիցներով: Թիմային հաշվարկով մենք գրավեցինք երկրորդ հորիզոնականը: Մրցաշարը կազմակերպել էր Վրաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան: Մրցաշարին մասնակցում էին թվով 15 թիմեր: Հիմնականում հրավիրել էին Վրաստանի սեղանի թենիսի պատանեական առաջնության մասնակիցներին, ովքեր լավ արդյունք էին ցուցաբերել»:
Մանրամասները՝ աուդիոնյութում.
Լուսանկարները Աշոտ Սողոյանի ֆեյսբուքյան էջից.