Այսօր՝ հունիսի 14-ին, Թբիլիսիի ժամանակով ժամը 22: 47-ին Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ։ Ըստ սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Նինոծմինդա քաղաքից 23 կմ արևելք՝ Սամեբա գյուղի մոտակայքում (Մադաթափա լիճ)։ Սամեբա գյուղից 9 կմ, իսկ Դմանիսի քաղաքից 25 կմ հեռավորության վրա։
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2,9 բալ, այն գտնվում է 12 կմ խորության վրա։
Նշենք, որ հունիսի 6֊ին Սամեբա գյուղի մոտակայքում, գրեթե նույն վայրում գրանցվել էր 3 երկրաշարժ։
Այս թեմայով՝