Որքան ջուր խմել օրվա մեջ

Որքան ջուր խմել օրվա մեջ

Պե՞տք է արդյոք ամեն օր 3 լիտր ջուր խմել:

Բժշկական խորհրդատվությունը օրական մեկուկես-երկու լիտր ջուրն է: Եթե ակտիվորեն զբաղվում եք սպորտով, կարելի է եւ երկուսուկես, եւ երեք լիտր ջուր խմել: Ավելի մեծ ծավալը հակացուցված է սրտանոթային համակարգի պաթոլոգիաներով, օրինակ`սրտի անբավարարությամբ, ինչպես նաեւ ոտքերին այտուցների առաջացման հակում ունեցող պացիենտներին :

Գաստրոէնտերոլոգի խոսքով՝ տարիքով պացիենտների մոտ մեծ քանակությամբ ջրի օգտագործումից կարող են ամբողջ մարմնի այտուցներ առաջանալ: Բացի այդ, օրական 2 լիտրից ավելի ծավալով ջուրը կվնասի երիկամների պաթոլոգիաներ ունեցող մարդկանց:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մարդկային  օրգանիզմի  60-80%-ը բաղկացած է ջրից: Սակայն շատ քչերն են մտածել այն մասին, թե որքան կարևոր է այդ  ջրային բալանսի պահպանումը: Առավել հաճախ մարդիկ խմում են ջուր այն ժամանակ, երբ զգում են ծարավի անհագ զգացողություն, սակայն դա շատ սխալ մոտեցում է:

Որքան ջուր է հարկավոր խմել ամեն օր

Այդ ամենը պարզելու համար ձեզ ենք ներկայացնում արդեն պատրաստի հաշվարկներ: Ձեզ անհրաժեշտ կլինի ընդամենը գտնել ձեր քաշն աղյուսակի ձախ սյունակում:

Եթե աղյուսակում չգտնեք ձեր քաշը, կարող եք օգտվել  օրվա անհրաժեշտ ջրի նորմային հետևյալ  հաշվարկման բանձևից


(մարմնի զանգված* 0,03) + (ֆիզիկական ակտիվության  ժամանակը  ժամերով * 0,4) =  կնոջ համար


(մարմնի զանգվածը* 0,04) + (ֆիզիկական ակտիվության  ժամանակը ժամերով * 0,6) = տղամարդու համար


Գոյություն ունեն նաև հավելյալ գործոններ, որոնք պահանջում են օգտագործվող ջրի քանակության ավելացում:

суточная норма воды

1. Տաք եղանակը

Տաք ամռանը հարկավոր է օրական անհրաժեշտ ջրի նորմային ավելացնել  ևս 1 կամ 2 բաժակ ջուր:


2. Մրսածության հիվանդություններ

Մեծ քանակությամբ տաք հեղուկը նպաստում է արագ վերականգմանն ու օրգանիզմից տոքսիների դուրսբերմանը:


3. Հղիություն


Այս դեպքում օրական անհրաժեշտ ջրի քանակությանը հարկավոր է ավելացնել ևս 1 բաժակ ջուր: Հիշեք, որ այս շրջանում օրգանիզմին շատ է հարկավոր նորմալ նյութափոխանակություն:


Նշենք, որ թեյը սուրճը, հյութերն ու քաղցր ջուրը չեն  հաշվարկվում օրվա մեջ անհրաժեշտ ջրի քանակության հաշվարկում: Ջրային բալանսի պահպանման հարցում լավագույն տարբերակը մնաում է մաքուր  խմելու ջուրը:


Խորհուրդ չի տրվում նաև օգտագործել գազավորված ջուր, քանի որ այդ դեպքում ածխածնային գազի պղպջակները լրացնում են ստամոքսի տարածքն ու ստեղծում են ստամոքսը չափից ավելի լցված լինելու զգացողություն: Արդյունքում մարդկանց կողմից օրվա ընթացքում օգտագործվող ջրի քանակությունը նվազում է: