Այսօր՝ հունիսի 16 -ին Նինոծմինդայի շրջանի Փոքր Արագյալ գյուղում տեղի ունեցավ մինի ֆուտբոլի հուշամրցաշարի եզրափակիչ հանդիպումը, որը կազմակերպված էր Գոռ Ծառուկյանի, Աշոտ Հովհաննիսյանի եւ գյուղի երիտասարդների կողմից՝ Գարիկ Ծառուկյանի հիշատակին:
Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում էին շրջանի թվով 10 թիմեր, որտեղ եզրափակիչ էին դուրս եկել Հեշտիայի, Ժդանովականի եւ Փոքր Արագյալի թիմերը:
Վիաճակահանության արդյունքում 3 թիմերից մեկը(Հեշտիա) ավտոմատ կերպով անցավ եզրափակիչ, իսկ Ժդանովականի թիմը մրցեց Փոքր Արագյալի հետ եւ հաղթանակ տարավ:
Ֆինալում հանդիպեցին Հեշտիայի եւ Ժդանովականի թիմերը՝ որտեղ հաղթեց Հեշտիայի թիմը եւ գրավեց 1 -ին հորիզոնականը:
2 -րդ տեղում Ժդանովականն էր, իսկ երրորդը Փոքր Արագյալի թիմը:
Թիմերը պարգեւատրվեցին մեդալներով, գավաթներով եւ պատվոգրերով: