Գերմանիայում սեզոնային աշխատանքի գնացած 24 վրացիներ կտեղափոխվեն մեկ այլ գործատուի մոտ, իսկ գերմանական կողմը անպարկեշտ գործատուի դեմ հավանաբար դատական հայց կներկայացնի: Այս մասին Առաջին ալիքին հայտնել է խմբի անդամներից մեկը, Ջաբա Չաչանիձեն:
Ջաբա Չաչանիձեի խոսքով, նոր գործատուին գտել է գերմանական կողմը:
Հունիսի 4-ին, Վրաստանի քաղաքացիների աշխատանքային և կենցաղային պայմանների ստուգման նպատակով, ելակի ֆերմա էին այցելել՝ Գերմանիայի աշխատանքի և կենցաղային վիճակի դաշնային նախարարության հաղորդակցության ծառայության «Միրայի» ներկայացուցիչները: Հենց այս գործակալությունն է հոգ տանում զբաղված միգրանտների իրավունքների պաշտպանության համար:
«Միրայի» ներկայացուցիչները տեղում ուսումնասիրեցին իրավիճակը և եզրակացրեցին, որ խախտվում են ինչպես պայմանագրի պայմանները, այնպես էլ գերմանական օրենսդրությունը: Այսպիսով, նրանք գործատուին պարտավորեցրել են մինչև հունիսի 16-ը լուծել աշխատողների բնակարանային և սննդի խնդիրները: Ինչպես նաև ժամանակ են տվել մինչև հունիսի 11-ը վճարել պայմանագրով նախատեսված մայիսյան աշխատավարձը:
Ըստ Ջաբա Չաչանիձեի, չնայած գերմանական պետական գերատեսչության նախազգուշացմանը, գործատուն չի ուղղել որևէ պայման և հրաժարվել է վճարել ամբողջ գումարը:
Ըստ նրա, գործատուն մինչև օրվա վերջ ժամանակ ունի աշխատավարձը վճարելու համար: Այն դեպքում, եթե գործատուն սահմանված գումարից պակաս կփոխանցի, այդ դեպքում «Միրան» արդեն պատրաստ ունի դատական հայցը:
24 հոգանոց խմբից երեքը պատրաստվում են վերադառնալ Վրաստան մինչև շաբաթվա վերջ: Նրանց թվում է մեկ աշխատակից, որը ոտքի վնասվածք է ստացել անբավարար կենսապայմանների պատճառով և չի ստացել համապատասխան բժշկական օգնություն: