Հայաստանում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ են

Հայաստանում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ են

Հայաստանում այսօր ԱԺ արտահերթ ընտրություններ են:  8-րդ գումարման ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք:

Հայաստանում ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել են օտարերկրյա 49 և տեղական 68 լրատվամիջոցներ։

Դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 8 և տեղական 19 կազմակերպություններ։

Ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 578 հազար 678 է։ Հանրապետության ողջ տարածքում 38 ընտրատարածքներում կգործի 2008 տեղամաս։