Հեշտիայի թիվ 1 հանրային դպրոցի հյուրերն են Վրաստանի ԿԳՆ -ի ներկայացուցչիները

Հեշտիայի թիվ 1 հանրային դպրոցի  հյուրերն են Վրաստանի ԿԳՆ -ի ներկայացուցչիները

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 հանրային դպրոցը արդեն երրորդ տարին է ընդգրկված է «Երկլեզու ուսուցում» նախագծի մեջ, որը կազմակերպել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:

Այսօր՝ հունիսի 21 -ին Վրաստանի ԿԳՆ -ի ներկայացուցչիները հյուրընկալվեցին Հեշտիայի թիվ 1 դպրոց, որտեղ ուսուցիչների եւ ներկայացուցիչների մասնակցութամբ տեղի ունցավ «Երկլեզու ուսուցուման» տարվա ամփոփում եւ մտքերի փոխանակում:

Հեշտիայի թիվ 1 հանրային դպրոցի տնօրեն Նանե Հովսեփյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մեր դպրոցի «Երկլեզու ուսուցման» տարվա ամփոփմանը ներկա էին նաեւ Նինոծմինդայի շրջանի մյուս դպրոցների ներկայացուցչիները, ովքեր ականատես եղան մեր կատարած 1 տարվա աշխատանքին, որպեսզի փորձի փոխանակման միջոցով նրանք էլ կարողանան ընդգրկվել այս նախագծի մեջ: Մեր շրջանի համար «Երկլեզու ուսուցում» նախագիծը շատ կարեւոր ծրագիր է, այն հնարավորություն է ընձեռում որպեսզի մեր ապագա սերունդը ավելի լավ տիրապետի վրաց լեզվին»:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Հեշտիայի թիվ 1 հանրային դպրոցի հյուրերն են Վրաստանի ԿԳՆ -ի ներկայացուցչիները