ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Ախալքալաք

ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել  է Ախալքալաք

ԵՄ դիտորդական առաքելության (EUMM) ներկայացուցիչներն ճանաչողական այցով գտնվում էին Ախալքալաքում: Նրանք հանդիպել են արտակառավարական ​​հատվածի և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե ինչ է կատարվում շրջանում, ինչ խնդիրներ են առաջացել կորոնավիրուսային համավարակի ընթացքում:

ԵՄ առաքելության դիտորդները՝ դեսպան Մարեկ Շիգելի գլխավորությամբ, նախ հանդիպել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են տարածաշրջանի տնտեսական վիճակը, կորոնավիրուսի ազդեցությունը և Ղարաբաղյան պատերազմը տեղացիների կյանքի վրա, անցած և առաջիկա ընտրությունները:

Դրանից հետո դիտորդները հանդիպել են տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:

Դիտորդները վաղը կհանդիպեն նահանգապետի հետ:

EUMM-ը Եվրամիության անզեն քաղաքացիական դիտորդական առաքելություն է: Առաքելությունն ուղարկվել է 2008-ի սեպտեմբերին, երբ ԵՄ միջոցով վեց կետից բաղկացած համաձայնագիրը ստորագրելուց հետո Օգոստոսյան պատերազմը դադարեցվել էր:

Դիտորդները պարեկում են Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ վարչական սահմաններին հարող տարածքներում: Առաքելությունն ունի շուրջ 200 դիտորդ ԵՄ տարբեր անդամ երկրներից, որոնք աշխատում են տեղում:

Թեպետ Առաքելության հիմնական գործունեությունը նպատակաուղղված է վարչական սահմանի երկայնքով դիտանցմանը, Առաքելությունը հետաքրքրված է նաև Վրաստանում ազգային փոքրամասնությունների խնդիրներով, մարդու իրավունքներով, գենդերային խնդիրներով և շատ այլ հարցերով:

Radio NOR · Глава Миссии Наблюдателей ЕС посетил Ахалкалаки