Կայացել է Մ.Գոնդուրա – Փ.Գոնդուրա ճանապարհի 2-րդ հատվածի ասֆալտապատման մրցույթը

Կայացել է Մ.Գոնդուրա – Փ.Գոնդուրա ճանապարհի 2-րդ հատվածի ասֆալտապատման մրցույթը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը մրցույթ է անցկացրել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Գոնդուրա գյուղից դեպի Փոքր Գոնդուրա գյուղ տանող մեկ կիլոմետր ճանապարհահատվածի վերականգնման համար:

447,368 լարիի մրցույթը 443,443 լարիով շահել է «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը:

Ծրագիրը նախատեսում է ճանապարհի մեկ կիլոմետր ասֆալտապատում: Ինչ վերաբերում է առաջին մրցույթին, որը տեղի էր ունեցել հունիսի 8-ին` 426,316 լարիի չափով, նույնպես շահել էր «Ջավախավտոգզա» ընկերությունը:

Երկու մրցույթների արդյունքում կասֆալտապատվի ճանապարհի 2 կիլոմետրանոց հատվածը: Հիշեցնենք, որ Մեծ Գոնդուրա – Փոքր Գոնդուրա ճանապարհի ընդհանուր երկարությունը 3 կիլոմետր է: