Ե՞րբ է պաղպաղակ ուտելը ճիշտ՝ առողջ մնալու եւ ավելորդ քաշ չհավաքելու համար:
Սննդաբանները կարեւոր են համարում պաղպաղակ ուտելու ժամը եւ դրա չափաբաժինը: Նորմալ քաշ ունեցող մարդը կարող է մեկ բաժակ պաղպաղակ ուտել որպես երկրորդ նախաճաշ, հատկապես շոգ եղանակին: Այնուամենայնիվ, գիշերային ժամերին խորհուրդ չի տրվում պաղպաղակ ուտել, նույնիսկ եթե այն ցածր կալորիականություն ունի:
Փորձագետները խորհուրդ են տալիս շաբաթական ուտել ոչ ավելի, քան 200 գրամ պաղպաղակ: Չափաբաժնի ավելացումը կարող է հանգեցնել ԼՕՌ պաթոլոգիաների զարգացմանը եւ վնասել ոչ միայն կոկորդին, այլեւ կապաններին:
Մասնագետների խոսքով՝ քանի որ պաղպաղակը բարձր կալորիականությամբ աղանդեր է՝ շաքարի եւ ճարպի մեծ պարունակությամբ, այն խորհուրդ չի տրվում շաքարային դիաբետով, ավելորդ քաշով եւ աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցող մարդկանց:
Պաղպաղակ ընտրելիս՝ դիետոլոգները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ բաղադրության մեջ ավելի քիչ բաղադրիչներ ունեցող մթերքներին:
«Պետք չէ զգուշանալ պաղպաղակի բաղադրության մեջ «E» պիտակավորմամբ կոնսերվանտներից կամ հավելումներից: Կոնսերվանտները ավելացվում են, որպեսզի մթերքը ավելի երկար պահպանվի, իսկ «E» հավելումները հիմնականում բնական ծագում ունեն», – նշել է սննդաբանը:
Աղանդերի առավել անվնաս տարբերակը Պրունցեւան համարում է սորբեթները, որոնք ամբողջովին բաղկացած են մրգերից եւ հատապտուղներից: