Վրաստանում մեկնարկեց կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները

Վրաստանում մեկնարկեց կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները

Հուլիսի 5-ից Վրաստանում մեկնարկեց կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը:

Վրաստանը ստացել է «Սինովակ» և «Սինոֆարմ» պատվաստանյութերի միլիոն դեղաչափ և երկիրը պատրաստ է հուլիսի 5-ին սկսել զանգվածային պատվաստումները:

Միևնույն ժամանակ, ըստ վարչապետի, առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում Վրաստան կբերվի պատվաստանյութերի լրացուցիչ միլիոն դեղաչափ: Առողջապահության նախարարությունում ասում են, որ պատվաստումների համար ամբողջ երկրում կենտրոնացվել է պատվաստողների մինչև 350 խումբ:

Տեխնիկական խնդիրների դեպքում՝ պատվաստվել ցանկացող քաղաքացիները կկարողանան գրանցվել կլինիկաներում:

Radio NOR · Վրաստանում մեկնարկեց զանգվածային պատվաստումները