Հրդեհի ժամանակ 6 մարդ է զոհվել, 5-ը՝ երեխա, 4 ամսականից մինչև 12 տարեկան

Հրդեհի ժամանակ 6 մարդ է  զոհվել, 5-ը՝ երեխա, 4 ամսականից մինչև 12 տարեկան

ՌԴ Սմոլենսկի շրջանի Պոչինոկ գյուղում  մասնավոր տանը բռնկված հրդեհի ժամանակ 6 մարդ է  զոհվել, 5-ը՝ երեխա, 4 ամսականից մինչև 12 տարեկան: Տունն ամբողջությամբ այրվել է,- գրում է  ТАСС-ը:

Զոհվել են երկու մանկահասակ քույրեր, նրանց տատիկը, որը ինքնուրույն չէր կարողանում շարժվել: Զոհվել են նաև 3  հարազատներ, որոնք  հյուրընկալվել էին այդ տանը: Հրդեհի ժամանակ զոհված  քույրերի ծնողներն այդ պահին բաղնիքում են եղել:

Հրդեհի հավանական պատճառը անվտանգության կանոնների անտեսումն է, հնարավոր է՝ մեծերից  մեկը չի հանգցրել ծխախոտը: Քննվում է նաև էլեկտրական հաղորդալարերի անսարքության վարկածը: Հարուցվել է քրեական գործ: