Ամռան մեկ օրը կարող է կերակրել ձմռան մեկ ամիս. խոտհունձը մեկնարկել է

Ամռան մեկ օրը կարող է կերակրել ձմռան մեկ ամիս. խոտհունձը մեկնարկել է

Դառը աշխատանքի քաղցր պտուղները՝ դեռ անորոշության մեջ են.

Գյուղի ամենածանր աշխատանքներից մեկը համարվում է խոտհունձը, որն արդեն մեկնարկել է Նինոծմինդայի շրջանի որոշ գյուղերում:

Բնակիչները մեծ տարածքները հնձում են տրակտորներով իսկ փոքր տարածությունները բենզինային խոտհնձիչով: Ավանդական ձեռքի գերանդին մնացել է պատից կախված: Սովորաբար հունձը սկսվում է ցածրադիր վայրերից:

Ղաուրմայի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց. «Ցանովի արտերը դեռ աճելու տեղ ունեն իսկ մնացածը արդեն հնձելու ժամանակն է, քանի որ խոտաբույսը չորացել է քամու եւ նախկինում ոչ անձրեւային եղանակի պատճառով: Սկզբնական հնձում ենք մոտակա արտերը եւ տների սահմանամերձ տարածքները, իսկ մեծ դաշտավայրերը դեռեւս շուտ է: Խոտը այս տարի մեր սպասածից քիչ է, թե ինչքան կլինի խոտի գինը դեռեւս պարզ չէ: Եթե կերը չհավասարեցնենք կենդանիներին, ստիպված կենդանիները կհավասարվեն կերին եւ ուզած չուզած պետք է վաճառենք: Խոտը հնձում ենք բենզինային խոտհնձիչով, բայց դա էլ դժվար է քանի որ բենզինի գինը շատ բարձր է»:

Բնակիչների խոսքով՝ սակավ խոտը մեծ խնդիրներ կստեղծի Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչների համար, քանի որ բնակչության 80 տոկոսը զբաղվում է անասնապահությամբ:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Ամռան մեկ օրը կարող է կերակրել ձմռան մեկ ամիս. խոտհունձը մեկնարկել է