Բոլորը շուտով կտեսնեն, թե ինչ ուժ ունի զայրացած մամուլը. Գրիգոլիա

Բոլորը շուտով կտեսնեն, թե ինչ ուժ ունի զայրացած մամուլը. Գրիգոլիա

Այսօր Լեքսոյի օրն է, մենք վերջին ուղով ճանապարհեցինք և որոշեցինք, որ այսօր ոչ մի ակտիվություն չենք ունենա, սա, ամբողջությամբ Լեքսոյի օրն է, – ասել է «TV Pirveli»-ի գլխավոր տնօրեն, լրագրող Ինգա Գրիգոլիան:

Ըստ նրա, ճշմարտությամբ կկանգնեն քարոզչական մեքենայի դեմ, որը կեղտ է տարածում Լեքսո Լաշքարավայի մասին:

«Ես ուզում եմ այս օրն ամբողջությամբ նվիրել մեր Լեքսոյին, իսկ թե ինչպիսին է զայրացած լրատվամիջոցի ուժը, բոլորը շատ շուտով դա կտեսնեն: Մենք ճշմարտությամբ կկանգնենք քարոզչական մեքենայի դեմ, որը կեղտ է տարածում Լեքսո Լաշքարավայի մասին: Երբ նրա մարմինը առևանգեցին, այդ առավոտ մենք բոլորս հասկացանք, որ ինչ-որ վարկած են մշակում, բայց թե նման կեղտ կգար մահացած մարդու հասցեին, նույնիսկ ես չէի կարող պատկերացնել դա», – ասել է Ինգա Գրիգոլիան:

Հուլիսի 5-ին «Թբիլիսի փրայդի» հակառակորդների կողմից ծեծի ենթարկված «TV Pirveli»-ի օպերատոր Լեքսո Լաշքարավան, հուլիսի 11-ին մահացավ: Լեքսո Լաշքարավան մի քանի օր գտնվում էր կլինիկայում, որից հետո դուրս գրվեց: Օպերատորի մահվան պատճառներն այս պահին անհայտ են, կատարվում է փորձաքննություն:

Լեքսո Լաշքարավային այսօր հուղարկավորել են Սաբուրթալոյի գերեզմանատանը: